Ադրբեջանն ու Սերբիան մտադիր են մոտ ապագայում պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, այդ հարցը քննարկվել է նախորդ շաբաթվա ընթացքում` Սերբիայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովի` Սերբիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ գործակալության` Սերբիայի պաշտպանության նախարարը ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ:
Tags: ադրբեջան