Արդեն տեղեկացրել ենք, որ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», այսօր սեփական հարկի տակ կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ։
Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են հայ ֆուտբոլիստի ակումբին: «Բորուսիայի» հաղթանակը գնահատվում է 1,68 գործակցով, «Արսենալի» հաղթանակը` 4,7 գործակցով: Ոչ- ոքին ունի 3,95 գործակիցը:
«Բորուսիա»-«Արսենալ» խաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23:45-ին:
Հիշեցնենք, որ թիմերի Լոնդոնում կայացած առաջին խաղում գերմանական ակումբն առավելության էր հասել 2։1 հաշվով։
Երեք տուրից հետո F խմբում հանդես եկող «Բորուսիան», «Նապոլին», «Արսենալն» ունեն 6-ական միավոր, Մարսելի «Օլիմպիկը» պարտվել է նախորդ բոլոր խաղերում և ոչ մի միավոր չունի:
Tags: Դորտմունդի «Բորուսիա», Հենրիխ Մխիթարյան, սպորտ, ֆուտբոլ