Եվրամիության ղեկավարությունը որոշում է ընդունել վերսկսելու Թուրքիայի հետ ԵՄ անդամագրության գործընթացի շուրջ բանակցությունները: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: Նման որոշման համար սկիզբ հանդիսացավ այն հանգամանքը, որ Գերմանիան որոշեց հրաժարվել իր դժգոհություններից՝ կապված մայիս ամսին Թուրքիայում ծավալված հակակառավարական ցույցերի դաժան ճնշման հետ: Այսպես երեք տարի անց ԵՄ անդամագրության գործընթացը Թուրքիայի համար վերսկսվում է:
Եվրամիության ընդլայման հարցերով կոմիսար Շտեֆան Ֆյուլեն կարծում է, որ Թուրքիայի միացումը այս բլոկին կամրապնդի երկրում ժողովրդավարական բարեփոխումների անցկացման գործընթացը: «Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ընդգծում են ԵՄ-ին միանալու կարևորությունը, և այն, որ մեր միությունը շարունակում է ուղենիշ հանդիսանալ Թուրքիայում իրականացվող բարեփոխումների համար»,-հայտարարել է Ֆյուլեն:
Tags: ԵՄ