Արոնյանը հաղթեց վերջին պարտիայում

Levon-Aronyan054Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարում լարվածությունը պահպանվեց մինչև վերջին պարտիայի ավարտը:

Ստուգատեսը, որի առաջին կեսը կայացավ Ֆրանսիայի մայրաքաղաք  Փարիզում, իսկ երկրորդ կեսը` Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում, ստացվեց:

Ուրախալի է, որ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում կրած անհաջողությունից հետո, Լևոն Արոնյանը կարողացավ դրսևորել իրեն: Ընդ որում, մրցաշարում խաղում էին ուժեղ շախմատիստներ, այդ թվում նաև աշխարհի ներկայիս չենպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ  Վիշվանաթհան Անանդը և նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:

Վճռորոշը վերջին տուրն էր, որից հառաջ դժվար էր ասել, թե ով կդառնա հաղթողը: Այդ պատվին հավակնում էին մի քանի գրոսմայստեր:

Այդպիսի հնարավորություն ուներ նաև  Արոնյանը: Նա սպիտակ խաղաքարերով վստահորեն 42-րդ քայլին  պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին և 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր: Նույքան միավոր հավաքեց նաև մինչև վերջին տուրը աղյուսակը միանձնյա գլխավորող Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը, որը ոչ-ոքի ավարտեց պարտան Անանդի հետ: Խաղաղ ելք էին ունեցել նաև Եվգենի Վիտյուգով (Ռուսաստան)-Դին Լիժեն (Չինաստան), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Լորան Ֆրեսինե (Ֆրանսիա) պարտիաները:

Փաստորեն, մեր երկրի ներկայացուցիչը, որը մրցաշարում 3 հաղթանակ էր տարել, 5 պարտիա ավարտել խաղաղ արդյունքով և 1 պարտություն կրել, լրացուցիչ ցուցանիշներով շրջանցում է Գելֆանդին: Սակայն Մայքլ Ադամս-Վլադիմիր Կրամնիկ  պարտիան շարունակվում է: Ադամսն ուներ 4,5, Կրամնիկը` 3,5 միավոր: Ադամսը հաղթանակի դեպքում առաջ կանցնի Լևոնից:

Tags: