Թուրքիայում վերջին երկու ամսում ավելի քան 1000 սերժանտ հրաժարական է տվել: Թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ զանգվածային հրաժարականների պատճառը 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը մասնակցություն ունեցած զիվորականների դատավարություններն են: Հայտնի է, որ բացի սերժանտներից, իրենց ծառայություննից հրաժարվել է Թուրքիայի զինված ուժերի մոտ 700 սպա:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախկին նախագահ 94-ամյա Քենան Էվրենին, որը 1980 թվականին դեռ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում գլխավորել էր ռազմական հեղաշրջումը, ցման ազատազրկում է սպառնում:
Tags: բանակ, թուրքիա