Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցները տեղեկացրել են, որ թագավորությունում անօրինական աշխատող օտարերկրացիներին հայտնաբերելու նպատակով ամբողջ երկրի տարածքով իրկանացվող օպերացիայի առաջին 48 ժամերի ընթացքում իշխանությունները ձերբակալել են 16,000 մարդու:
Asharq al-Awsat թերթը, մեջբերելով Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներից մեկին, չորեքշաբթի տեղեկացրել է, որ ներգաղթյալների մի մասը ձերբակալվել է Յեմենի հետ հարավային սահմանի մոտակայքում: Նրանցից 5,000-ը ձերբակալվել է Մեքքայում, որտեղ ուղտագնացությունից հետո անօրինական կերպով մահմեդականներ են հաստատվում: Մայրաքաղաք Էր Ռիադում ևս 1,000 մարդ է ձերբակալվել:
Այս օպերացիայի նպատակը թագավորությունում տեղի աշխատուժի համար ավելի շատ աշխատատեղեր ստեղծելն է:
Tags: ձերբակալություն, Սաուդյան Արաբիա, օտարերկրացիներ