Ադրբեջանում հաջորդ տարեսկզբին կառավարությանը ներկայացվելու է զինվորական ծառայության տարիքային շեմը բարձրացնելու մասին առաջարկություն, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով այսպես կոչված ռազմական աղբյուրներին:
Թեև այս տարեսկզբին կառավարությունը քննարկել էր նմանատիպ մի առաջարկություն, սակայն առաջացած մի շարք խնդիրներով պայմանավորված՝ քննարկումը դադարեցվել էր։ Ըստ գործակության` հակասությունները վերացել են, և առաջարկությունը դարձյալ ներկայացվելու է կառավարության քննարկմանը։
Գործընթացի ավարտին կառավարությունն այդ առաջարկը կներկայացնի նախագահին և խորհրդարանին՝ օրենսդրական փոփոխություն անելու համար։ Առաջարկության մեջ նշվում է, որ տարիքային շեմը պետք է հասցվի 19 տարեկանի, սակայն առավել օպտիմալ տարբերակ կլիներ զորակոչի տարիքը մինչև 20 տարեկան դարձնելը։
Նշենք, որ այժմ Ադրբեջանում պատանիները պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18 տարեկանից։
Tags: ադրբեջան, բանակ
