Բրիտանական փրկարարական ծառայությունները չգիտեն ինչ անեն,նրանք պարբերաբար զանգեր են ստանում պարանորմալ տարբեր երևույթների մասին: Դրանից հատկապես տուժում են Գլոսթերշիր կոմսության իշխանությունները: Տեղի ուֆոլոգները նույնպես տագնապ են բարձրացրել:
Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն, փրկարարները հրապարակել են վերջին շրջանում ստացած տարօրինակ զանգերի մասին բոլոր տվյալները :Պարանորմալ երևույթներ ուսումնասիրող ընկերությունները, տեսնելով այդ հաշվետվությունը, հայտարարել են, որ կմիանան անսովոր դեպքերի հետաքննությանը: Օրինակ, մի կին հայտարարել է, որ իր քաղաքացիական ամուսինը թուղթուգիր է ցանկացել անել: Իսկ Սթրաուդ քաղաքից մի տղամարդ բողոքել է, որ իրեն թունավորել է կախարդների արձակած արբանյակը: Մի տղա զանգել է 999, որ խոստովանի, որ ինքը հրաշագործ է: Չելթնհեմում աշխատող մի տաքսիստ հայտարարել է, որ իր կինը մարդագայլ է, նա խնդրել է ոստիկաններին որսորդներ ուղարկել ուրվականներին որսալու համար ու հավելել, որ տարածաշրջանում “ինչ-որ տարօրինակ բան է կատարվում”:
Պարանորմալ երևույթների ուսումնասիրման ընկերությունում չեն բացառում, որ այդ բոլոր տեղեկությունները կարող են ճիշտ լինեն: Մասնագետները կարծում են, որ պարզապես քաղաքացիները շատ ժամանակ են անցկացնում հեռուստացույցի առջև:
Ի դեպ, ոստիկանները ևս հաճախակի են տարօրինակ երևույթների հանդիպում: Կանչով տեղ հասած ոստիկանները Ջեյմս Քոքիջի տանն ահավոր բան էին սպասում տեսնել, քանի որ փակ դռան հետևից աղմուկ ու վնգվնգոց են լսել: Դա շատ կասկածելի է թվացել, քանի որ փրկարարական ծառայություն զանգողը ոչ մի բառ չի արտաբերել: Դուռը կոտրելով, ոստիկանները զարմացել են` տեսնելով , որ այնտեղ բացի սինգապուրյան կատվիկից ոչ ոք չկա: Կատվի տերը շատ է զարմացել, երբ տեսել է դուռը ջարդած: Իմանալով, թե բանն ինչումն է, նա պարզաբանել է, որ իր կատվիկը հեռախոսի հետ հատուկ վերաբերմունք ունի, երբ այն զնգում է` կատուն իսկույն մոտենում է հեռախոսին: ”Նա սիրում է նաև կոճակները սեղմել”,-նշել է տերը:
Tags: պարանորմալ