Ինչպես հաղորդում է թուրքական «Զամանը», Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը գալիք տարվա հունվարի 27-28–ին պաշտոնական այցով կգտնվի Թուրքիայում: Երկօրյա այցի շրջանակներում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման, Թուրքիայի ԵՄ անդամագրության և սիրիական ճգնաժամի հետ կապված հարցեր:
Նշենք, որ հոկտեմբեր ամսին Ֆրանսիայի արդյունաբերության զարգացման նախարար Արնո Մոնտեբուրը հայտնել է Թուրքիա այցելելու Օլանդի մտադրության մասին: Վերջին անգամ Ֆրանսիայի նախագահը Թուրքիա է այցելել 1992 թվականին, երբ նախագահում էր Ֆրանսուա Միտերանը:
Tags: թուրքիա, ֆրանսիա