Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», սեփական հարկի տակ անցկացրած խաղում 0:1 հաշվով պարտվեց Լոնդոնի «Արսենալին» (F խումբ): Ի դեպ, վերջինս լուծեց վրեժը, քանի որ նախորդ տուրում հյուրընկալելիս նույն թիմին զիջել էր 1:2 հաշվով :
Մխիթարյանն առաջին խաղակեսում գոլ խփելու լավ հնարավորություն ստացավ, սակայն նպաստավոր դիրքից դարպասին դիպուկ հարվածել չկարողացավ:
Նույն խմբի մյուս խաղում իտալական «Նապոլին» 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ ֆրանսիական «Մարսելի» նկատմամբ:
Չորրորդ տուրից հետո նեապոլցիներն ու լոնդոնցիներն ունեն 9-ական միավոր: «Բորուսիան» վաստակել է 6 միավոր: «Օլիմպիկը» կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը և միավոր չի վաստակել:
Տեխնիկական արդյունքներ
«Բորուսիա» (Գերմանիա) – «Արսենալ» (Անգլիա)՝ 0:1
Աարոն Ռեմզի, 61
«Նապոլի» (Իտալիա) – «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)՝ 3:2
Գյոկհան Ինլեր, 22, Գոնսալո Իգուաին, 24, 75 – Անդրե Այու, 10, Ֆլորիան Տաուվին, 64
Tags: սպորտ, ֆուտբոլ, ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգա