ՌԴ Սվերդլովսկի մարզի Բերեզովսկի քաղաքի տնամերձներից մեկում 5 փոքրիկի աճյուն է հայտնաբերվել: 56-ամյա տեղաբնակը հայտնել է, որ երեխաներին ծննդաբերել է տանը, վաննայում, որ նրանք իսկույն էլ խեղդվեն:
Կինը, որ գործարանում հավաքարար է աշխատում, ու նրա 57-ամյա ամսուսինը, որն էլ կաթսայատանն է աշխատում, ձերբակալվել են: Նրանք երբևէ դատված չեն եղել:
Հարցաքննության ընթացքում ամուսինները խոստովանել են, որ 1982,1986,1999,1994.1997 թվերին քաղաքի ծայրամասում են թաղել իրենց 5 նորածիններին: Կինը պատճառաբանել է, որ ևս 5 երեխայի ի վիճակի չի եղել պահել, քանի որ ամուսինը չարաշահում է ոգելիցը: Փոքրիկների ոսկրերը դատական փարձաքննության են ուղարկվել:
Սառեցված նորածինների պատմությունը գարնանը ցնցել էր հասարակայնությանը: Վերին Պիշմա քաղաքի գաստրոնոմի սառցախցիկի տեսակավորման ժամանակ հայտնաբերված նորածին տղաների մարմիններն ուղարկվեցին փորձաքննության.պարզվեց, որ երեխաները կենդանի են ծնվել, սակայն մահացել են ցրտահարումից: Նրանց մարմիններն այնքան խորն էին սառել, որ ժամանակ պահանջվեց երեխաների սեռը որոշելու համար: Շուտով էլ ձերբակալվեց նրանց 30-ամյա մայրը, որը գաստրոնոմում վաճառող էր աշխատում:
