Բրիտանական Channel 4 հեռուստաալիքը պատրաստվում է թմրանյութի մասին պատմող հաղորման նկարահանումների:
“Թմրանյութ Live:Կանաբիս” ծրագիրը շուտով կհայտնվի Channel 4-ի եթերում: Այն մեկանգամյա 90-րոպեանոց թողարկում է լինելու, որը կպատմի մարդու օրգանիզմի վրա մարիխուանայի ազդեցության մասին:
Հաղորման կամավորներին կխնդրեն լաբորատոր պայմաններում կանեփի ու պլացեբոյի տարբեր սորտեր օգտագործել: Նրանց ռեակցիային կհետևեն Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները: Ծրագրի հեղինակների նպատակն է` հակառակ տարածված մտայնության, ապացուցել, որ մարիխուանան ուժեղ ազդեցությամբ թմրամիջոց է ու կարող է հիշողության կորստի և պարանոյայի հանգեցնել:
Հաղորդվում է, որ մեծ Բրիտանիայում 16-29 տարեկան երիտասարդներից կեսն առնվազն մեկ անգամ փորձել է ծխել մարիխուանա:
Tags: Թմրամիջոց