Հայաստանը ըմբշամարտի հավաքականները Մոսկվայում հանդես կգան երիտասարդական կազմերով

20.04.12-7482Դավիթ սաֆարյան-ըմբիշՆոյեմբերի 8-10-ը Մոսկվայում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի «Ազգերի գավաթի» խաղարկությունը: Այս ստուգատեսին մասնակցելու են մայրցամաքի 6-ական ուժեղագույն հավաքականները, որոնց թվում են նաև Հայաստանի ընտրանիները:

Մեր  երկրի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մրցավեճի կբռնվի Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Բուլղարիայի ընտրանիների հետ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներին կմասնակցեն Ռուսաստանի, Բուլղարիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի հավաքականները:

Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի մարզչական խորհրդի որոշմամբ, Մոսկվայում մեր հավաքականները հանդես կգան երիտասարդական կազմերով:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը թիմում ընդգրկել է Վոլոդյա Ֆրանգուլյանին (60 կգ), Սերգեյ Հովսեփյանին (66 կգ), Գրիգոր Գրիգորյանին (74 կգ), Վահե Թամրազյանին (84 կգ), Վիկտոր Կազիշվիլուն (96 կգ), Անդրանիկ Գալստյանին (120 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մոսկվայում կգլխավորի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը: Հայաստանի պատիվը կպաշտպանեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Կարեն Ասլանյանը (60 կգ), Արթուր Մկրտչյանը (66 կգ), Էդուարդ Սարգսյանը (74 կգ), Արգիշտի Աբգարյանը (84 կգ), Սարգիս Տոնոյանը (96 կգ), Վաչիկ Եղիազարյանը (120 կգ):

Tags: , ,