“Հայան” թայֆունի մոտալուտ սպառնալիքի պատճառով Ֆիլիպինների ափամերձ բնակավայրերից տարհանվում է բնակչությունը:
Իշխանությունները երկյուղներ ունեն, որ տարերքը կհարվածի Ֆիլիպինների կենտրոնական ու հարավային հատվածներին: Թայֆունը, որին Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով արդեն բարձրագույն` 5-րդ կարգ է տրվել, կարող է կենտրոնական կղզիներին հասնել վաղը:
Անվտանգության նկատառումներով հետաձգվել են պարապմունքները: Սողանքավտանգ տեղանքներում փակ են հիմնարկներն ու կազմակերպությունները: Ձկնորսական նավերի կապիտաններին հրամայված է վերադառնալ նավահանգիստ:
Tags: թայֆուն