Սերբ երկրպագուները սպառնաում են սպանել իրենց թիմի ֆուտբոլիստներին

serbՍերբիայում, որտեղ ֆուտբոլը բավական տարածված սպորտ է համարվում, ֆուտբոլասերներին սարսափեցնող ևս մեկ դեպք է տեղի ունեցել: Սերբիայի առաջնության երրորդ լիգայում խաղացող Մաչվա Շաբաց ակումբի երկրպագուները զգուշացրել են թիմի ֆուտբոլիստներին, որ եթե վերջիններս չկարողանան անցնել երկրորդ լիգա, ապա սպառնում են սպանել նրանց:

«Hürriyet»-ը հայտնում է, որ ակումբի երկրպագուները սարսափելի մի հաղորդագրություն են թողել ֆուտբոլիստներին: Նրանք թիմի դաշտի մեջտեղում խաչով գերեզմանաթումբ են սարքել՝ խաչի վրա գրելով «Երկրորդ լիգա կամ մահ»: Ակումբի գլխավոր քարտուղար Զորան Ժովանովիչը նշել է, որ այս միջադեպի պատճառով իրենք շատ վշտացած և վախեցած են:

Tags: