Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովում հայտարարել է, որ իրենք պատրաստ են բացել հայ-թուրքական սահմանը, եթե ստանան Ադրբեջանի համաձայնությունը, հաղորդում է “ԱՊԱ”-ն` հղում կատարելով թուրքական “Աքշամ” թերթին:
Արտգործնախարարը հավելել է, որ այդ աշխատանքները տարվում են 2015թ.-ին ընդառաջ ծրագրերի շրջանակում: “Մենք պահանջում ենք, որ հայերը Ղարաբաղից դուրս գան, և այդ ուղղությամբ զարգացում ենք ակնկալում։ Եթե դա տեղի ունենա, ապա սահմանը կբացվի, երկաթուղին կվերականգնվի, ինչպես նաև հարաբերություններ կզարգանան։ Սակայն դա ցանկանում ենք անել Ադրբեջանի հետ համատեղ”,-ասել է Դավութօղլուն։
Հավելենք, որ մոտ ապագայում Ահմեթ Դավութօղլուն կայցելի Ադրբեջան:
