Ֆիլիպիններում մոլեգնում է “Հայան” թայֆունը.ամենահզորն աշխարհի պատմության մեջ, որի հետևանքները կարող են աղետալի լինել:
“Հայանը” կարող է գերազանցել նախորդ “ռեկորդակիրներին”.”Կամիլային”(1969, Ատլանտյանի առափնյա) ու “Ալենային (ԱՄն և Կարիբներ, 1980 թ.):
Այդ թայֆունների քամու արագությունը հասնում էր 84.7 մ/վրկ-ի: “Հայանի” արագությունը հասնում է 87մ/վրկ, տեղ-տեղ` 105 մ/վրկ-ի:
Ֆիլիպինների կենտրոնական շրջաններից զանգվածային տարհանվում են բնակիչները: Փորձագետները հայտնում են, որ փոթորկի շարժման արագությունը կարող է դրական ազդեցություն ունենալ.”Հայանը” տևական անձրևներ ու ջրհեղեղներ չի բերի. հենց այդ տարերքներից է, որ հաճախ մարդիկ են մահանում թայֆունների ժամանակ:
“Հայանը” Ֆիլիպիններում կմոլեգնի 2 օր` նոյեմբերի 8-9: Դրանից հետո կշարժվի Վիետնամի ու Լաոսի ուղղությամբ:
Tags: Ֆիլիպիններ