Հետազոտության արդյուքնում պարզվել է, որ սենսորային էկրանով համակարգիչները օգնում են կապիկներին հանգստանալ:
Սենսորային էկրան ունեցող սարքերով զբաղվելը ոչ միայն հետաքրքրում, այլև զբաղեցնում է խմբի դոմինանտ անդամներին և թեթևացնում է սոցիալական լարվածությունը:
Հետազոտողները այս եզրակացությանն են հանգել՝ Հեմփշիրում գտնվող Մարվելի կենդանի բնության մեջ մի խումբ Սուլավեսի կղզու մակակաների ուսումնասիրելով:
Պորտսմուտի համալսարանի գիտնականները հազվագյուտ կապիկներին սովորեցրել են օգտվել սենսորային էկրաններից, որպեսզի ուսումնասիրեն նրանց ճանաչողական և հաղորդակցության ֆունկցիաները:
Հետազոտողները պարզել են, որ մակականերին սենսորային էկրանների միջոցով ճանաչողական խնդրի առաջադրումը բարելավում է խմբի միասնականությունը և նվազեցնելով լարվածությունը՝ նպաստում ընկերական վարքագծի դրսևորմանը:
Մարդկանց և մյուս պրիմատների նման՝ մակակաները բարդ սոցիալական հաղորդակցության մեջ են մտնում:
PLOS ONE ամսագրում տեղ գտած հրապարակման մեջ նշվում է, որ Սուլավեսի մակակաները բարդ և նուրբ հաղորդակցական տեխնիկա են դրսևորում՝ իրենց միտքը հասկանալի դարձնելու համար օգտագործելով դեմքի բազմաթիվ արտահայտություններ, մարմնի դիրքեր և ձայնային ելևէջներ:
Այս հետազոտման ընթացքում մակակաները ապրում են իրենց սոցիալական խմբերում և կամավոր են մտնում հետազոտման համար նախատեսված տարածք՝ անկախ հետազոտողի կամքից:
Կենդանիները իրենք են ընտրում, թե երբ ավարտեն հերթական հետազոտությունը և երբ վերադառնան իրենց ամենօրյա զբաղմունքին:
Tags: մակականեր, սենսորային էկրան
