Ծերանոցում աշխատող բուժակը 8 մլն ֆունտ է շահել

i (1)Բրիտանական Սատոն քաղաքի բնակիչը վիճակախաղում 8 մլն ֆունտ է շահել, սակայն հաջորդ առավոտ, ժամը 6-ին արթնացել ու աշխատանքի է գնացել:

62-ամյա բուժակ Ռոն Էլիոթը խնամում է թոշակառուներին, որոնցից շատերն 90-ն անց են: Սակայն, հանկարծակի շահումը աշխատանքը թողնելու պատճառ չի դարձել.”Նրանցից շատերը տկարամտություն ունեն, շատերն անկողնային են: Ինչ պիտի անեն առանց ինձ”,- ասել է տղամարդը:

Նա խոստովանել է, որ վիճակախաղի տոմս գնել է ամեն օր` աշխատանքից տունդարձի ճանապարհին: Նա մենակ է ապրում 2-սենյականոց բնակարանում: Ամուրի է դարձել 40 տարի առաջ.կինը զոհվել է իրենց հարսանիքից մեկ տարի անց, ավտովթարից: Տարեկան 15 հազար ֆունտ աշխատող բրիտանացին չի էլ պատրասռվում դուրս գալ աշխատանքից:

Գումարի  մի մասը նա մտադիր է ծախսել ծերերի համար ծննդյան երեկույթ կազմակերպելու նպատակով:

 

Tags: