Մեծ Բրիտանիայում նեպալցի վետերան-գուրկհերը մյուս զինվորների նման հավասար իրավունքներ են պահանջում:
Նրանք տեղավորվել են խորհրդարանի ու Պաշտպանության նախարարության , ինչպես նաև վարչապետ Քեմերոնի նստավայրի շենքի առջև: 1990-ականներին որպես պահեստայիններ զորացրված գուրկհերն այսօր ցմահ թոշակ են ստանում նորմի ընդամենը 3-րդ չափով:
“Մենք բողոքում ենք արդեն 20 տարի: Չգիտենք, թե էլի ինչ կարելի է անել, որ ուշադրություն հրավիրենք մեր խնդրին: Հազարավորները մահացել են` այդպես էլ արդարությունը չճաշակելով: Պաշտանության նախարարությունում մենք ոչ մեկին չենք հետաքրքրում: Այնպես որ` կամ իմ իրավունքին կհասնեմ, կամ կմեռնեմ”,-ասում է նրանցից մեկը:
1814-ին բրիտանացիները փորձեցին զավթել Նեպալը, սակայն 2 տարի տևած մարտերից հետո պատերազմում ոչ ոք էլ չհաղթեց: Տեղի բնակիչների մարտական հմտություններն այնքան տպավորիչ էին անգլիացիների համար, որ նրանց իրենց մոտ ծառայության էին տանում:
Հիմա Բրիտանիայի բանակում 3,5 հազար գուրկհ է ծառայում: 2015-ին պլանավորվում է այդ թիվը նվազեցնել 1,5 անգամ, քանի որ թագավորական գանձարանում այդ բանակը պահելու համար գումարը չի բավականացնում:
Tags: հացադուլ