Բարաք Օբաման շնորհավորել է Իլհամ Ալիևին

Բարաք ՕբամաԱդրբեջանական լրատվամիջոցները լուր են տարածել, ըստ որի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` երրորդ ժամկետով նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորելով նրան:

“Ես անհամբեր սպասում եմ ռազմական համագործակցությանը առնչվող կարևոր հարցերի քննարկման շարունակությանը”,- նշել է Բարաք Օբաման: Վերջինս, ընդգծելով Աֆղանստանում և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը, պատրաստակամություն է հայտնել շարունակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը: Այդ կոնտեքստում Օբաման ողջունել է Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի որոշումը` նոյեմբերի վեջին հանդիպելու վորաբերյալ:

Ադրբեջանական “Կոնտակտ” կայքի հաղորդմամբ` ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ հավատարիմ է լինելու Հարավային էներգետիկ միջանցքի զարգացմանը, տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը ուղղված բարեփոխումների աջակցությանը:

Tags: