Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի թիմը` Մախաչկալայի «Անժին», 1:0 հաշվով հաղթեց «Տրոմսյո» ակումբին:
Հայ ֆուտբոլիստն իր թիմի մեկնարկային կազմում էր: Նա մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ խաղավերջում գրավեց մրցակցի դարպասը և հաղթանակ պարգևեց «Անժիին»:
Տեխնիկական արդյունքներ
«Տրոմսյո» – «Անժի»՝ 0:1
Գոլը՝ Մկրտչյան 89
Tags: «Անժի», Կառլեն Մկրտչյան, սպորտ, ֆուտբոլ