Մարմնավաճառներին գրավում է Շվեյցարիան

o_738829 Իսպանիայից ճգնաժամի պատճառով հեռացած մարմնավաճառների համար Շվեյցարիան նոր հանգրվան է: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, վերջին 3 տարում  Իսպանիայից Շվեյցարիա տեղափոխված հնագույն մասնագիտության ներկայացուցիչների թիվն ավելացել է 4 անգամ:

Իսպանիան տառապում է ճգնաժամից ու հիմա այդ երկրում ԵՄ  գոտում գործազրկության ամենաբարձր մակարդակն է գրանցվել` 26%: Ով հնարավորություն ունի,  հեռանում է երկրից: Իսպանիայում մարմնավաճառությամբ զբաղվող կանայք էլ գերադասում են Շվեյցարիա տեղափոխվել: Միայն Ժնևում նրանց թիվը  3 տարում ավելացել է 4 անգամ:  Եթե 2010-ին քաղաքի ադմինիստրացիան Իսպանիայից  տեղափոխված ընդամենը 80  կին էր գրանցել, ապա հիմա նրանց թիվը հասնում է 300-ի: Ընդ որում,  պաշտոնյաները ենթադրում են, որ նույնքան էլ անօրինական են աշխատում:

“Հիմնականում նրանք միայնակ մայրիկներ են, որոնք ստիպված են եղել մեկնել Իսպանիայից, որ  երեխաներին ինչ-որ կերպ կերակրեն”,-հայտնում է ադմինիստրացիայի ներկայացուցիչը: Նշվում է, որ նրանք իսպանուհիներ չեն, այլ ծագումով Արևելյան Եվրոպայից են, հիմնականում` Բուլղարիայից ու Ռումինիայից: Հիմա, քանի որ Շվեյցարիան Շենգենյան համաձայնագրի անդամ է, չի կարող խոչընդոտել նրանց  և ԵՄ անդամ երկրների բնակիչներին իր տարածքում աշխատանք որոնել:

Շվեյցարիայում մարմնավաճառությունն օրինական կարգավիճակ է ստացել 1942-ին: Կամավոր մարմնավաճառությամբ զբաղմունքը կոնֆեդերացիայում հավասարվում է փոքր բիզնեսին, ինչը հարկային պարտավորություններ է ենթադրում:

Իսպանիայում ինտիմ ծառայություններն անօրինական են, սակայն իշխանությունները հիմնականում  պատժում են ոչ թե մարմնավաճառներին, այլ կավատներին: Ընդ որում , սեքս-աշխատողների 90%-ը երկրում անօրինական ներգաղթյալ է:

Tags: