Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում այսօր պայքարը կսկսեն շախմատի Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունների մասնակիցները:
Հայաստանի հավաքականը, որի կազմում են` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, ուժերը կչափի Բուլղարիայի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի կանանց հավաքականը, որի կազմը համալրել են` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Աննա Հայրապետյանը, հարաբերությունները կորոշի Խորվաթիայի ընտրանիի հետ:
Տղամարդկանց առաջնությունում հայտավորվել է 38, կանանց առաջնությունում` 32 հավաքական:
Tags: շախմատ, շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն
