Ըստ պաշտոնական վիճակագրության, 2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 0.3 % գնաճ: Վերջինս պայմանավորվել է կաթնամթերթի ու մսամթերքի, ինչպես նաև հրուշակեղենի, ձկնեղենի, բանջարեղենի ու կարտոֆիլի 0,5-4 % գնաճով: Այս մասին գրում է PanARMENIAN.net-ը:
Ըստ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական տվյալների, երկրում 2013 թվականին արձանագրվել է խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակի զգալի աճ, թռչնաբուծության ոլորտում նույնպես աճ է արձանագրվել: 2013 թ. առաջին կիսամյակում անասունների գլխաքանակն աճել է մոտ 62 հազարով, ընդ որում, Հայաստանում կովերի գլխաքանակը հասել է 303 հազարի, ինչը 20 հազարով ավելի է, քան նախորդ տարի: Աճ է արձանագրվել նաև խոզերի գլխաքանակի ցուցանիշներում՝ 134 հազար:
Ոչխարի գլխաքանակն աճել է 114, 3 տոկոսով: 2012 թվականին Հայաստանում գրանցված էր շուրջ 675 հազար ոչխար և այծ: Նշենք, որ ոչխարի գլխաքանակի զգալի մասն արտահանվում է Իրան:
Թռչնաբուծության զարգացման տեմպերը նույպես աճի միտումներ ունեն: Այս պահի դրությամբ իրացվել է արդեն 24,5 մլն հատ ձու, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 7536 հազարով ավելի է:
Մորթի ենթակա կենդանիների և թռչունների կենդանի քաշը կազմել է 130,0 հազար տոննա, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 2,4 հազար տոննա:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Tags: գյուղատնտեսություն, թանկացում