Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանը

սահմանակետՆոյեմբերի 8-ին իրանական կողմը փակել է Ադրբեջանի հետ բոլոր սահմանային անցակետերը: Պատճառները դեռևս անհայտ են: Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, հղում կատարելով “Թուրան” գործակալությանը, նոյեմբերի 6-ին Նախիջևանում Իրանի հետ սահմանին միջադեպ է տեղի ունեցել: Համաձայն գործակալության`իրանական կողմը կրակ է բացել Արազ գետի ադրբեջանական տարածքում աշխատող տրակտորի ուղղությամբ:

Միջադեպի առնչությամբ Ադրբեջանը հարցում է ուղարկել իրանական կողմին, որին չեն պատասխանել: Պաշտոնական Բաքուն դեռևս չի մեկնաբանել սահմանի փակման տեղեկությունը:

Բաքվում Իրանի դեսպանությունը հաստատել է սահմանի փակման տեղեկությունը: Ըստ իրանական կողմի`դրա պատճառը Ադրբեջանի կողմից Նախիջևանի հետ սահմանի փակումն է: Ադրբեջանական գործակալությունն էլ նշում է, որ ադրբեջանական կողմից սահմանը բաց է:

Ադրբեջանի և Իրանի սահմանին կա 5 հսկիչ անցագրային կետ. դրանցից 2-ը Նախիջևանում է, 3-ը` Ադրբեջանի հարավում:

 

Tags: ,