Թուրքիայի ԱԳ նախարարությունը հերքել է Դավութօղլուի երեկվա հայտարարությունը հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին

Թուրքիայի ԱԳՆ Ինչպես արդեն հաղորդել էինք,  Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ երկրի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի փակ նիստի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի հետ սահմանի բացման համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում և, եթե իրենք կարողանան համոզել Ադրբեջանին, ապա հնարավոր է անակնկալ մատուցեն և բացեն հայ-թուրքական սահմանը:

Ահա այսօր Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է արել այն մասին, թե հայկական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները չեն համապատասպանում իրականությանը, և Թուրքիան ամենևին էլ չի փորձում ստանալ Ադրբեջանի համաձայնությունը հայ-թուրքական սահմանի բացման համար: Թուրքիայի ԱԳՆ մամլո խոսնակ Լևենթ Գյումրուքչուն հանդես է եկել այս տեղեկության հերքմամբ: ԱԳ նախարարությունը ընդգծել է, որ հայ-թուրքական բանակցությունները ընթանում են ԼՂ հարցով հայ-ադրբեջանական բանակցություններին զուգահեռ, և պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է այդ մասին

: «Թուրքիան ուշադիր հետևում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ցանկացած քայլի պատրաստ է ԼՂ հակամարտության կարգավորման համար»,-հայտնել են Բաքվում Թուրքիայի դեսպանատանը:

Նշենք, որ երեկ հայկական լրատվամիջոցները անդրադարձել էին Ահմեդ Դավութօղլուի արած հայտարարությանը՝ հիմնվելով թուրքական «Աքշամ» թերթում տեղ գտած հրապարակման վրա:

Tags: ,