Հայերը ռուսական օլիգարխների շրջանում 5-րդ ամենահարուստ ազգն են

օլիգարխՂազախստանից սոցիոլոգները հետաքրքիր ուսումնասիրություն են կատարել: Գիտնականները փորձել են պարզել, թե ո՞ր ազգն է ռուսական օլիգարխների շրջանում առաջատարը:

Նրանք առաջին հերթին ուսումնասիրել են օլիգարխատի ազգային կազմը՝ այն համադրելով Ռուսաստանի ամբողջ բնակչության էթնիկ կառուցվածքի հետ:

Օլիգարխատի շրջանում 20 ազգության ներկայացուցիչ է հայտնաբերվել:

Հետազոտության օբյեկտ է դարձել «Forbes» ամսագրի՝ 2013 թվականի ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշը. ընդհանուր առմամբ՝ 200 մարդ, ովքեր միասին 488.6 մլրդ դոլար ունեն եւ վերահսկում են Ռուսաստանի ոչ պետական տնտեսության կեսից ավելին:

Միլիարդատերերի թվով առաջատարը ռուսներն են: Ցուցակում 91 մարդ է կամ 45%-ը: Ընդհանուր կարողությունը՝ 172 մլրդ դոլար, միջինը մեկ մարդու համար՝ 1.89 մլրդ դոլար: Ամենից աղքատը 0.5 մլրդ դոլար ունի, ամենից հարուստը՝ 14.3 մլրդ դոլար:

Երկրորդ տեղում հրեաներն են. 38 մարդ կամ 19% (Ռուսաստանի բնակչության 0.11%-ը): Ընդհանուր կարողությունը՝ 109 մլրդ դոլար, միջինը մեկ մարդու համար՝ 2.87 մլրդ: Ամենից աղքատը 0.5 մլրդ դոլար ունի, ամենից հարուստը՝ 16.5 մլրդ դոլար:

Երրորդն ուկրաինացիներն են. 29 մարդ կամ 14.5% (Ռուսաստանի բնակչության 1.35%-ը): Ընդհանուր կարողությունը՝ 98.5 մլրդ դոլար, միջինը մեկ մարդու համար՝ 3.396 մլրդ: Ամենից աղքատը 0.5 մլրդ դոլար ունի, ամենից հարուստը՝ 14.4 մլրդ դոլար

Ցուցակում ընդգրկված են նաեւ թաթարները (10 մարդ կամ 5%, ընդհանուր կարողությունը՝ 11.8 մլրդ դոլար), հայերը (6 մարդ կամ 3%, ընդհանուր կարողությունը՝ 10.1 մլրդ դոլար):

Այնուհետեւ վրացիներն են, ինգուշները, ադրբեջանցիները՝ 3-ական հոգի, ուզբեկներն ու գերմանացիները՝ 2-ական մարդ, մեկական ավար, արաբ, կաբարդինցի, քուրդ, լատվիացի, լեզգին, լիտվացի, մոլդովացի եւ օս:

Ցուցակում ընդգրկված չեն բաշկիրները, ղազախները, բելառուսները, չեչենները:

Բնակչության մասնաբաժնի հետ օլիգարխների թվի հարաբերակցությամբ առաջատարը լեռնային հրեաներն են (տատերը): Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում 762 լեռնային հրեա կա:

Հետաքրքիր այլ տվյալներ նույնպես կան. օլիգարխների 90%-ը բարձրագույն կրթություն եւ գիտական աստիճաններ ունի: Ընդ որում, գրեթե բոլոր էթնիկ խմբերը 100%-ով բարձրագույն կրթություն ունեն՝ բացառությամբ ռուսների եւ ուկրաինացիների: Իհարկե, հետազոտողների տվյալներով, դեպքերի կեսից ավելիի պարագայում բարձրագույն կրթություն եւ գիտական աստիճաններ ստացել են արդեն միլիոնատեր եւ միլիարդատեր դառնալուց հետո:

Օլիգարխների 1/3-ն օրենքի հետ առնչություն կամ խնդիրներ է ունեցել: Այս դեպքում առաջատարը հրեաներն ու կովկասյան ժողովուրդներն են:

Օլիգարխների շուրջ 40%-ը կարողությունը ստեղծել է վառելիքային-էներգետիկ ոլորտում: Հարստություն են կուտակել նաեւ ֆինանսական զեղծարարություններով, այդ թվում՝ սեփականաշնորհման, բանկային բիզնեսի միջոցով:

Ռուսաստանյան օլիգարխի ամփոփ կերպարը, փաստորեն, կարելի է այսպես բնորոշել. կիսով սլավոն՝ հրեական, թաթարական եւ կովկասյան արյան ուժեղ առկայությամբ, փոքր-ինչ գողական, անցյալում եւ ներկայում օրենքի հետ խնդիրներով, լավ կրթված, հսկայական եւ արագ եկամուտ ստանալու նախընտրությամբ:

Նյութը՝ Skandaly-ի

NEWS.am STYLE

Tags: