Հայտնի է դարձել գազի սակագինը, որն Ադրբեջանը վաճառում է Թուրքիային: Այս տեղեկությունները երկար ժամանակ գաղտնի էին պահվում, և օրերս այն հասանելի է դարձել հանրությանը:
Ինչպես գրում է “Վիրտուալ.օրգը”՝ հղում կատարելով թուրքական “Հյուրրիյեթ” պարբերականին, Թուրքիան էներգակիրների վրա ծախսում է 60 միլիարդ դոլար: Մինչև այս տարվա վերջ այդ գումարը կարող է ավելանալ ևս երկու միլիարդով:
Ներկայումս Թուրքիային գազն ու նավթը հիմնականում մատակարարում են Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը: Հատկանշական է, որ ադրբեջանական գազը Թուրքիայում շատ ավելի էժան է, քան մյուս երկրներում: Այսպես՝ իրանական գազը Թուրքիայում մեկ խորանարդ մետրի դիմաց արժի 490 դոլար, ռուսականը՝ 420, ադրբեջանականը՝ ընդամենը 320:
Ընդգծենք, որ Թուրքիան ամեն ամիս Ադրբեջանից գնում է վեց միլիարդ խորանարդ մետր գազ: Հաշվի առնելով գնային տարբերությունը՝ Ադրբեջանը ամեն տարի միջինում չի ստանում 600 միլիոն դոլար:
Պարբերականը նաև գրում է, որ “TANAP” խողովակաշարի շահագործման արդյունքում դրանով անցնող գազի 10 միլիարդ խորանարդ մետր գազից 8-ը կմնա Թուրքիայում: Իսկ դա նշանակում է, որ “գազային պակասորդը” միայն աճելու է, հաղորդում է “Հագին” կայքը:
Tags: թուրքիա