Թուրք իրավապաշտպաններն ու Անատոլիայի կանանց շարժումը դատական հայց են ներկայացրել երկրի վարչապետ Թայիփ Էրդողանի դեմ՝ կապված վերջինիս այն հայտարարության հետ, թե աղջիկների և տղաների հանրակացարանները առանձնացվելու են: Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ Էրդողանին մեղադրում են քաղաքացիների անձնական կյանքին խառնվելու փորձ կատարելու մեջ:
Ավելի վաղ վարչապետ Թայիփ Էրդողանը իր ղեկավարած կուսակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ աղջիկների և տղաների ուսանողական հանրակացարանները առանձնացվելու են, իսկ փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը իր հերթին նշել էր, որ Թուրքիայի բնակչությունը լավ չի տրամադրված այն հանգամանքի նկատմամբ, որ երկրում աղջիկներն ու տղաները բնակվում են միասնական ուսանողական հանրակացարաններում:
