Մինչ համաշխարհային օրակարգում քննարկվում է Իրանի միջուկային ծրագիրն ու արևմտյան ներդրումները, այս ծանր հարցերը ամենևին էլ չեն հետաքրքրում Թեհրանի փողոցներով նորաձև հագուստներով շրջող իրանցի երիտասարդներին: Մայրաքաղաք Թեհրանի երիտասարդները, չնայած երկրում հագուստի մի շարք սահմանափակումների, ուշիուշով հետևում են նորաձության աշխարհի նորություններին:
Իրանի մի շարք հայտնի համացանցային բլոգեր՝ «The Tehran Times»-ը, «The Sartorialist»-ը, «Face Hunter»-ը արձանագրում են, որ 1979 թվականի Իսլամական հեղափոխության բերած արգելքները չեն խանգարում իրանցի երիտասարդներին լինել նորաձև և խնամված: Գեղեցիկ հագնվել սիրող իրանցիները կարողանում են օգտվել երկրում զարգացած տեքստիլի արդյունաբերությունից և տեղական ապրանքանիշերի հագուստներից՝ իրենց ընտրության մեջ լինելով և՛ ստեղծագործ, և՛ համարձակ:
Tags: Նորաձևությունը Թեհրանում