Բուժման նպատակով ԱՄՆ ժամանած 300կգ կշիռ ունեցող տղային, օդանավակայանում չեն թույլատրում ինքնաթիռ բարձրանալ:
22-ամյա Քևին Շենեին ԱՄՆ-ում 18 ամիս անցկացնելուց հետո չեն թույլատրում վերադառնալ Ֆրանսիա:
Շենեն իր ծնողների հետ այժմ բնակվում է Չիկագոյի օդանավակայանի մոտակայաքում գտնվող հյուրանոցում, քանի որ British Airways-ը նրան չի թույլատրում ինքնաթիռ բարձրանալ՝ չնայած նախկինում նրանք ընտանիքին ԱՄՆ էին տեղափոխել:
Ընտանիքի անդամները մեղադրում են ավիաուղիներին իրենց այլընտրանք չառաջարկելու համար:
Տղայի մայրը հայտնում է, որ տղային ԱՄՆ տեղափոխել են էկոնոմ դասով, իսկ ինչո՞ւ այժմ չեն անում դա՝ ավելացնելով, որ Քևինը իր բուժումը պետք է շարունակի տանը:
Այժմ ընտանիքը պատրաստվում է գնացքով տեղափոխվել Նյու Յորք, որտեղից նավով կհասնեն Մեծ Բրիտանիա:
British Airways-ի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք անում են ամեն բան յուրքանչյուր ուղևորի տեղավորելու համար, սակայն այս դեպքում դժբախտաբար հնարավոր չի եղել ապահովել տղայի տեղափոխումը և իրենք ամբողջովին փոխհատուցել են ընտանիքին:
Tags: 300կգ կշիռ, Քևին Շենե
