Էրդողանը վախենում է Մուստաֆա Քեմալին Աթաթուրք անվանել

Էրդողան,Մուստաֆա Քեմալ, Աթաթուրք Թուրք լրագրող, գրող Նազլը Ըլըջաքը հանդես է եկել վարչապետ Թայիփ Էրդողանի քննադատությամբ՝ խոսելով մի հետաքրքիր բացահայտման մասին: Նա նշել է, որ Էրդողանը վախենում է արտասանել Աթաթուրք բառը: Լրագրողի դիտարկմամբ՝ Էրդողանը Աթաթուրքի մասին խոսելիս մշտապես հիշատակում է Մուստաֆա Քեմալ անվանումը: «Օրինակ Էրդողանը միշտ ասում է Մուստաֆա Քեմալ, ոչ թե Աթաթուրք: Կարծես դրանով ուզում է ասած լինել, որ ինքը դրական է գնահատում ազգային-ազատագրական պայքարում գրանցած նրա հաջողությունները՝ անտեսելով դրանից հետո Աթաթուրքի կատարած գործերը»,-ասել է լրագրողը:

Նշենք, որ Մուստաֆա Քեմալը «Աթաթուրք» (թուրքերի հայր) ազգանունը ստացել է 1934 թվականին Ազգանունների մասին օրենքի ընդունումից հետո՝ հայազգի լեզվաբան Հակոբ Դիլաչարի (Մարթայան) առաջարկությամբ:

 

Tags: , ,