«Վաղը Արարատ քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Նախօրեին Արարատ են տարվել մեծ քանակությամբ կարմիրբերետավորներ։ Արարատցիները մեր թղթակցի հետ զրույցում նշել են, թե քաղաքում արհեստական լարվածություն է ստեղծված։ Կողմերն այս ընտրություններին պատրաստվում էին վաղուց և դեռ առաջադրումներից առաջ սկսել էին ցուցակագրել իրենց մարդկանց՝ ընթացքում փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով միմյանց հասցեին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Tags: Արարատ քաղաք, ընտրություններ
