«Լուրը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը». ՀՀ ոստիկանություն

timthumbՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել` պարզաբանելով լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, ըստ որի Արարատում գրանցված բազմաթիվ զինծառայողներ  արձակուրդ են ստանում և նրանց տրամադրվում են անձնագրերը, որպեսզի մասնակցեն ընտրություններին:

«

Հայտնում ենք, որ շրջանառվող լուրը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրությունների  ժամանակ  քվեարկություններին չեն կարող մասնակցել:

ՀՀ օրենսդրության համաձայն` պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձինք հանվում են բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից և ըստ բնակության վայրի հաշվառվում են զորացրվելուց հետո:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ ընտրողների ցուցակները կազմվել են բացառապես ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների հիման վրա: Զորացրվելու կապակցությամբ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանված անձանց տվյալները առկա չեն ընտրողների ցուցակներում: Հետևաբար, անկախ այն հանգամանքից զինծառայողը գտնվում է զորամասում, թե ժամանակավոր արձակման մեջ, վերջինս չի կարող  մասնակցել ընտրությանը»,-պարզաբանում է ոստիկանությունը:
Tags: ,