ԱՄՆ ատլանտյան առափնյայում ափ է նետվել 750 աֆալին-դելֆին:
Օվկիանոսագիտության ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության էկոլոգները հայտնում են, որ 2013-ին այդ երևույթը 10 անգամ ավելացել էր: Հուլիսի 1- նոյեմբերի 3-ը Նյու Յորքից մինչև Ֆլորիդա առափնյայում 753 դելֆին է հայտնաբերվել:
Ափ նետված դելֆիններն արդեն չեն կարողանում վերադառնալ օվկիանոս առանց կողմնակի օգնության ու սատկում են մի քանի ժամում: Սովորաբար, ափ են նետվում հիվանդ ու ծեր կենդանիները:
Tags: դելֆին