Պաղեստինը Իսրայելին է մեղադրում Յասեր Արաֆաթի մահվան մեջ

Յասեր ԱրաֆաթՄիջին Արևելքում խաղաղություն հաստատելու բանակցությունները վտանգի տակ են. Պաղեստինի գլխավոր քննիչը հայտնել է, որ Յասեր Արաֆաթի մահվան մեջ միակ կասկածյալը Իսրայելն է:

Նրա հայտարարությունից մեկ օր առաջ շվեյցարացի գիտնականները հայտնել էին, որ Պաղեստինի առաջնորդը հավանաբար մահացել է ռադիոակտիվ պոլոնումից թունավորվելու հետևանքով:

Քննիչ Թաուֆիկ Թիրաուին այդ մասին բարձրաձայնել է Արաֆաթի մահվան պատճառները ուսումնասիրող խմբի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ այստեղ կարևորն այն չէ արդյոք նա թունավորվել է պոլոնիումի՞ց, թե ոչ, այլ այն, որ առկա բոլոր մանրամասներն ապացուցում են, որ նրան սպանել են, և դա Իսրայելն է եղել:

Այդ մեղադրանքներին ի պատասխան Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իգալ Պալմորը հայտնել է, որ Իսրայելը որևէ կապը չունի Արաֆաթի մահվան հետ:

Արաֆաթի այրին՝ Յասեր Արաֆաթ,Սուհան, կոչ է արել Պաղեստինի ղեկավարությանը արդարություն հաստատել իր ամուսնու մահվան կապակցությամբ:

Նա իր խոսքում Իսրայելին չի հիշատակել, սակայն նշել է, որ պոլոնիում ունեն միայն միջուկային զենք ունեցող երկրները:

Արաֆաթի շիրիմը բացվել էր այս տարվա սկզբին, և շվեյցարացի, ֆրանսիացի ու ռուս գիտնականներին թույլատրվել էր հողի և ոսկորների նմուշներ վերցնել հետաքննության համար:

Շվեյցարացի գիտնականների խումբը իրենց հետազոտության արդյուքները հրապարակել էին հինգշաբթի օրը, որտեղ նշված էր պոլոնիում- 210-ի անբնական բարձր մակարդակի մասին և այն մասին, որ Արաֆաթը բնական մահով չի մահացել:

Պաղեստինի խումբը, խոսելով Ռուսաստանի իրականացրած` ուրբաթ օրը հրապարակված ուսումնասիրության արդյուքների մասին, նշել է, որ նրանք ևս պնդում են, որ Արաֆաթը մահացել է ինչ-որ նյութից թունավորվելու հետևանքով, սակայն հստակ չեն հայտնում, թե դա ինչ նյութ է եղել:

 

Tags: , ,