Պապը մեկ առ մեկ ձեռքով բարևել է անվասայլակներին գամված հարյուրավոր հաշմանդամների

pope greets disabled peopleՊապ Ֆրանցիսկը մեկ առ մեկ ձեռքով բարևել է անվասայլակներին գամված հարյուրավոր մարդկանց: Շաբաթ օրը կազմակերպված այս հատուկ հավաքի համար Վատիկիանի դահլիճներից մեկի բոլոր նստարանները դուրս են հանվել՝ սենյակը հաշմանդամ այցելուների համար պատրաստելու նպատակով:

Պապը ափոսոսանք է հայտնել, որ հասարակությունը հակված է թաքցնել ֆիզիկական թուլությունները և անտեսում է հաշմանդամներին: Նա քաջալերել է ֆիզիկական հաշմանդամություն ունեցողներին, որպեսզի իրենցից վանեն ամոթի զգացումը և դառնան հասարակության և կաթոլիկ եկեղեցու գլխավոր հերոսները:

Շաբաթ օրը կազմակերպված միջոցառման ժամանակ անվասայլակների վրա 600 հաշմանդամներ սպասում էին Ֆրանցիսկի ձեռքը սեղմելուն: Նա, շարքերով քայլելով, յուրաքանչյուր մարդու ողջունում, գրկում, համբուրում էր, ինչպես նաև զրուցում նրանց հետ:

Tags: ,