Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը`Դորտմունդի «Բորուսիան», Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց «Վոլֆսբուրգին»: Ընդ որում, «Բորուսիան» բացեց հաշիվը, սակայն չկարողացավ ոչ միայն հաջողությունը զարգացնել, այլև պահպանել առավելությունը:
Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և խաղադաշտում էր մինչև հանդիպման ավարտը: Նա 82-րդ րոպեին, կանոնները խախտելու համար, դեղին քարտ ստացավ:
«Բորուսիան» ունի 28 միավոր և Լևերկուզենի «Բայերի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:
Մյունխենի «Բավարիան» 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Տեխնիկական արդյունքներ
«Վոլֆսբուրգ» – «Բորուսիա» Դորտմունդ՝ 2:1
Ռիկարդո Ռոդրիգես, 56, Իվիցա Օլիչ, 69 – Մարկո Ռոյս, 44
Tags: Դորտմունդի «Բորուսիա», Հենրիխ Մխիթարյան, սպորտ, ֆուտբոլ