Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ երկու խաղ:
Առաջատարը` Երևանի «Արարատը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց Գյումրիի «Շիրակին»:
Երևանի «Փյունիկը» հյուրընկալվելիս նույնպես անսպասելի 0:1 հաշվով պարտվեց Երևանի «Ուլիսին»:
Կապանի «Գանձասարը» վաղը Երևանում կմրցի Մարտունու «Ալաշկերտի» հետ, իսկ Երևանի «Բանանցը» կհյուրնկալի Երևանի «Միկային»:
Տեխնկական արդյունքներ
«Ուլիս»-«Փյունիկ» 1:0 (0:0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան
Գոլը՝ Հակոբ Ղազարյան, 63
«Արարատ»-«Շիրակ» 0:3 (0:2)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Դամե Դիոպ, 2, Սերժ Դեբլե, 33, Կարեն Մուրադյան, 90+2
ԱՂՅՈւՍԱԿ
| N | Թիմեր | Խ | Մ |
|---|---|---|---|
| 1. | Արարատ | 12 | 24 |
| 2. | Շիրակ | 12 | 18 |
| 3. | Փյունիկ | 12 | 17 |
| 4. | Գանձասար | 11 | 16 |
| 5. | Միկա | 11 | 15 |
| 6. | Բանանց | 11 | 13 |
| 7. | Ուլիս | 12 | 12 |
| 8. | Ալաշկերտ | 11 | 6 |
