ԱՄՆ-ում մարզվող և մրցելույթներ ունեցող աբովյանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 27-ամյա Վանես Մարտիրոսյանը միջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական գոտու համար մրցամարտում միավորներով պարտվեց ամերիկացի 26-ամյա բռնցքամարտիկ Դեմետրուս Անդրադեին:
Տեխասում կայացած հանդիպման ավարտից երկու մրցավաներն առավելությունը տվեցին ամերիկացուն (117-110, 114-113), իսկ երրորդ մրցավարը՝ Մարտիրոսյանին (115-112):
Մարտիրոսյանն առաջին պարտությունը կրեց: Նա տարել էր 32 հաղթանակ և մեկ հանդիպում ավարտելով ոչ- ոքի:
Tags: բռնցքամարտ, սպորտ, Վանես Մարտիրոսյան