Այսօր Էրզրումում առավոտյան նամազից հետո մոտ 15 հազար մարդ քայլել է դեպի քաղաքի պատմական պարիսպը: Քաղաքացիները հիշել են 136 տարի առաջ տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմի ժամանակաշրջանը, երբ, ինչպես գրում է «Անադոլու» գործակալությունը, «թուրքերը հերոսաբար պայքարել են ռուսների ու հայերի դեմ»:
Երթին մասնակցել են տղամարդիկ, կանայք, երեխաներ, ծերեր, որոնք թուրքական դրոշները ձեռքերին քայլել են մոտ 4 կիլոմետր: Նրանք հիշել են Թոփդաղը կոչվող վայրում 1877-1878 թվականներին զոհված թուրք զինվորներին, մի րոպե լռությամբ հարգել են նրանց հիշատակը, կարդացել աղոթք Ղուրանից և երգել պետական օրհներգը:
