Երեկ տեղական ժամանակով 23:41 րոպեին Թուրքիայի և Իրանի սահմանին 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Բողազիջի համալսարանի աստղադիտական կենտրոնի հաղորդմամբ՝ ցնցումները քիչ են զգացվել: Այնուհանդերձ տուժածների և ավերածությունների մասին առայժմ տեղեկություն չկա:
