Թուրքական «Հյուրիյեթը» գրում է Հաքյարիի համալսարանում տեղի ունեցած մի սկանդալային դեպքի մասին: Մայիս ամսին համալսարանում սովորող 5 ուսանողուհի ոստիկանությանը բողոք է ներկայացրել դասախոսների դեմ: Վերջիններիս ուսանողուհիներին առաջարկել են գնահատական ստանալու դիմաց իրենց հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել: Նրանք, ովքեր չեն համաձայնվել, ցածր գնահատական են ստացել և մնացել նույն կուրսում, իսկ նման քայլի գնացածները ավելի մեծ խնդրի առաջ են կանգնել: Դասախոսները նկարահանել են աղջիկների հետ սեռական հարաբերության տեսարանները և սպառնացել դրանք ուղարկել նրանց ընտանիքներին:
Հաքյարիի ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել: Օրերս հատուկ օպերատիվ խմբերը խուզարկություն են անցկացրել 20 հասցեում՝ ձերբակալելով 14 քաղաքացու: Նրանց համակարգիչներում հայտնաբերվել են վերոհիշյալ տեսագրությունները:
Tags: թուրքիա, Սեքս աղմուկ
