Նոյեմբերի 11-ին, ժամը 10.43-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 4/28 շենքի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շենքի ծխատարում այրվում է մրե նստվածք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.15-ին, մարվել՝ 11.30-ին:
