Հնդկաստանում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը, որի գլխավոր մրցավարը երևանցի Աշոտ Վարդապետյանն է:
Աշխարհի չեմպիոն Վիշվանաթհան Անանդը (Հնդկաստան) և այդ կոչմանն արժանանալու հավակնող Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) 2-րդ պարտիան անցկացրին: Չեմպիոնը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով: Պարտիան խաղաղ ելք ունեցավ: Ոչ-ոքի էր ավարտվել նաև գրոսմայստեորների առաջին հանդիպումը:
Մրցամարտի հաշիվը հավասար է` 1:1:
Tags: շախմատ, սպորտ
