ԻԻՀ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կիրակի գիշերը Իրանի առևտրի փոխնախարարին սպանել են Թեհրանում` իր մեքենայի մեջ:
Անհայտ մարդասպանը Սաբալան հրապարակում կրակել է Սաֆդար Ռահմաթաբադիի կրծքավանդակին և գլխին:
IRNA լրատվական գործակալությունը, մեջբերելով դեպքի վայրում աշխատող ոստիկանին, հայտնում է, որ մեքենայից հայտնաբերվել է երկու փամփշտի պարկուճ և շատ հավանական է, որ ահաբեկիչը մեքենայի մեջ զրուցելիս է եղել Ռահմաթաբադիի հետ:
Ռահմաթաբադին երկրի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի փոխնախարարն էր:
Tags: իրան