Եվրոպական ընկնող արբանյակը այրվել է Երկրի մթնոլորտում

goce-satelliteՄեկ տոննա կշռով եվրոպական արբանյակը երկուշաբթի օրը վաղ առավոտյան վերադարձել է Երկրի մթնոլորտ:

Եվրոպական տիեզերական գործակալությունից հայտնել են, որ, ինչպես սպասվում էր, արբանյակը մասնատվել է մթնոլորտի վերին շերտում և որևէ նյութական վնաս չի հասցրել:

Ձգողականության դաշտը և օվկիանոսի ստացիոնար շրջապտույտը ուսումնասիրող արբանյակը, նախքան մթնոլորտ ներթափանցելը, անցել է Սիբիրի, Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածի, Հնդկական օվկիանոսի արևելյան հատվածի և Անտարկտիդայի վրայով:

5 մետրանոց արբանյակը արձակվել էր 2009թ-ին Երկրի ձգողականության փոփոխությունները 3-D տեխնոլոգիայով քարտեզագրելու, օվկիանոսի շրջապտույտի օրինաչափությունները գրանցելու և այլ չափումներ կատարելու նպատակով:

Արևային էներգիայով աշխատող արբանյակը սպասվածից երեք անգամ երկար է աշխատել՝ նախքան հոկտեմբերի 21-ին փչանալը:

2011թ-ի մարտին Եվրոպական տիեզերական գործակալությունը արբանյակին ավելացրեց ուղեծրի առաջին սեյսմոմետրի ֆունկիցան, երբ այն գրանցեց Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի ձայնային ալիքները:

Tags: