Ռուս նկարիչը իր սեռական օրգանները կպցրել է Կարմիր հրապարակի սալաքարերին՝ ի նշան բողոքի

ռուս2Ռուս նկարիչը, բողոքելով Կրեմլի աշխատակիցների իրականացրած քաղաքական իրավունքների ճնշումների դեմ, մերկացել և իր առնանդամը կպցրել է Կարմիր հրապարակի սալաքարերին:

Նկարիչ Պյոտր Պավլենսկին Մոսկվայում՝ Լենենի դամբարանի մոտակայքում, մերկ նստել էր գետնին, որից հետո ոստիկանության աշխատակիցները նրան ծածկել էին սավանով:

Ռիա Նովոստի լրատվական գործակալությունից հայտնում են, որ Պավլենսկիին հիվանդանոցում բուժօգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:

ռուսՍանկտ Պետերբուրգում բնակվող նկարիչը Grani.ru կայքում հրապարակած իր հայտարարության մեջ նշել էր, որ ինքը փորձում է ուշադրություն գրավել ռուս հասարակության՝ աստիճանաբար «ոստիկանական պետության» վերածվելու փաստի վրա:

Ռուսաստանը ամենամյա Ոստիկանության տոնը նշել էր կիրակի օրը:

Սա առաջին դեպքը չէ, որ 29-ամյա տղամարդը բողոքարկման ծայրահեղ միջոցների է դիմում:

Նա նախկինում կարել էր իր շրթունքները՝ բողոքելով Pussy Riot խմբի երկու կին անդամների ձերբակալության դեմ, որոնք 2011թ-ին Մոսկվայի գլխավոր տաճարում Կրեմլի դեմ ներկայացում էին կազմակերպել:

Նրան նաև ձերբակալել են մայիսին Սանկտ Պետերբուրգի կառավարության շենքի առջև իր մերկ մարմինը փշալարով փաթաթելու համար:

Tags: