Հյուսիսային Կորեայի 7 քաղաքներում 11 օրվա ընթացքում մահապատժի են ենթարկել 80 մարդու` հարավկորեական հեռուստածրագրեր ու սերիալներ դիտելու համար:
Հարավկորեական պարբերականի տեղեկացմամբ, նոյեմբերի 3-ից սկսած ԿԺԴՀ յուրաքանչյուր քաղաքում գնդակահարել են 10 մարդու: Մահապտիժներից մեկի իրականացման վայր է ընտրվել մարզադահլիճում, ու հրատարակության տեղեկացմամբ, իշխանությունները տեղաբնակներին ստիպել են ներկա գտնվել. հավաքվել է ավելի քան 10 հազար մարդ, այդ թվում նաև երեխաներ:
Հրատարակությունը տեղեկացնում է, ԿԺԴՀ-ում Կիմ Չեն Ինի օրոք դարձել են մահապատիժները դարձել են զանգվածային:
Tags: ԿԺԴՀ